Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ակնավաճառը

Ակնավաճառը
20.12.2024 | 18:32

Ֆրանսիայում բնակություն են հաստատել և օգտաշատ գործունեություն ծավալել հարյուրավոր հայ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ընդ որում՝ ոչ միայն արևմտահայեր, այլև բոլշևիկյան հեղափոխությունից վտարանդված ռուսաստանցիներ ու կովկասահայեր:

Աթանագինե Էգնայանը (1849, Կ.Պոլիս-1925, Փարիզ) ծնվել է Գում-Գաբու թաղամասում, ուր հետագայում կառուցել է Մայր վարժարանը:

19 տարեկան հասակում Կ. Պոլսից տեղափոխվել է Փարիզ և ընկերակցել եղբայրներին՝ Տիգրանին ու Գաբրիելին, որոնք զբաղվում էին թանկագին քարերի առևտրով։

Եղբայրների մահից հետո ղեկավարել է «Էգնայան» ընկերությունը և բիզնեսը փոխադրել արդյունաբերական, արտադրական հենքի վրա։

Նրա անձնական մտահղացմամբ առաջին անգամ կիրարկվել է ակնահղկման յուրահատուկ եղանակ, որի շնորհիվ թանկագին քարերը, կլորից բացի, ստացել են նաև այլ ձեւեր։

Ա. Էգնայանի թանկագին քարերը 1900 թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել են ոսկե մեդալի, իսկ 1904 թ. Սենթ-Լուիսի (ԱՄՆ) և 1908 թ. Լոնդոնի ցուցահանդեսներում՝ Մեծ մրցանակների։

1902 թ. «Էգնայան» ֆիրման տեղափոխվել է Փարիզի Նեյի արվարձանի նորակառույց գործարան (Լուի Ֆիլիպ փողոց, թ. 20)։

Ա. Էգնայանը 1922-1925 թթ. Եղել է Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ հայոց եկեղեցու վարչական խորհրդի անդամ, Կովկասի հայ փախստականների օժանդակ մարմնի համարառու ընդհանուր ժողովի ատենապետ։

Ա. Էգնայանի ժառանգները, համաձայն հանգուցյալի վերջին կամքի, որ պիտի կատարեին նրա մահից մեկ տարի անց, 1926 թ. 1 մլն ֆրանկ են հանձնել ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբարին, որպեսզի վերջինս իր հայեցողությամբ գործադրի բարեգործական նպատակների համար:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 24004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ